Միջազգային

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

Օլեշչուկը ռազմաօդային ուժերի հրամանատար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել էր Սերգեյ Դրոզդովին։

Զելենսկու նոր հրամանագրով՝ Օլեշչուկին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոն՝ նա ժամանակավորապես կզբաղեցնի Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը։