Միջազգային

Կրեմլին չի ​​մտահոգում Մոնղոլիայի ՄՔԴ-ի կողմ հանդիսանալը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե Կրեմլին չի ​​մտահոգում Մոնղոլիայի Միջազգային քրեական դատարանի կողմ հանդիսանալը։ 

«Կրեմլին չի ​​մտահոգում Մոնղոլիայի ՄՔԴ-ի կողմ հանդիսանալը։ Պուտինի այցի բոլոր մանրամասները խնամքով նախապատրաստվել են, երկու երկրների իշխանությունները հիանալի երկխոսություն են վարում», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա. սա կլինի Պուտինի առաջին այցը մի երկիր, որն ստորագրել է Հռոմի ստատուտը