Իսրայելը Գազայի հատվածում համաձայնել է մի շարք հումանիտար դադարների, որպեսզի երեխաներին պատվաստեն պոլիոմիելիտի դեմ։ Վիրուսով վարակվելու արդյունքում պաղեստինցի մի երեխա մասամբ կաթվածահար է եղել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ աշխատակից Ռիկ Պիպերկորնին, ըստ BBC-ի, ասել է, որ ռազմական գործողությունները դադարեցվում են Գազայի հատվածում շուրջ 640 հազար երեխայի պատվաստման համար՝ վերջին 25 տարվա ընթացքում այնտեղ պոլիոմիելիտի առաջին դեպքի հայտնաբերումից հետո:
Վարակը հանգեցրել է 10 ամսական երեխայի մասնակի կաթվածի․ հայտնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները: