Միջազգային

Մակրոնը տեղյակ չէր Դուրովի Ֆրանսիա ժամանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղյակ չէր Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի Ֆրանսիա ժամանելու մասին և նրա հետ հանդիպում չէր նախատեսում։

«Ես բացարձակապես անտեղյակ էի պարոն Դուրովի Ֆրանսիա ժամանելու մասին։ Ճիշտ չէ, որ ես հրավիրել եմ որևէ մեկին։ Դուրովի հետ չպետք է հանդիպեի ո՛չ նախորդ շաբաթվա վերջին, ո՛չ էլ հաջորդող օրերին։ Տեղյակ չէի, որ նա պատրաստվում է ժամանել Ֆրանսիա»,- ասել է Մակրոնն իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Դուրովը ձերբակալվել էր Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ օգոստոսի 24-ին։ Նրան պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Չորեքշաբթի երեկոյան Դուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն չի կարող լքել Ֆրանսիայի տարածքը և պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։