ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը « Вестник Кавказа» լրատվականին հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները լիակատար աջակցում են Ադրբեջանին՝ ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու հարցում։
Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին Բաքվի անդամակցության հեռանկարը ուրվագծվելու է Կազանում կայանալիք գագաթնաժողովում:
«Մենք ողջունում ենք մեր ադրբեջանցի գործընկերների ուղերձը։ Ադրբեջանի հայտն ընդունվել է Ռուսաստանի նախագահության կողմից, և մենք այն կմշակենք ԲՐԻԿՍ-ի բոլոր մասնակից անդամ երկրների հետ միասին։ Անշուշտ, մենք աջակցում ենք Ադրբեջանի հայտին, դրանում ոչ մի կասկած չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ ԲՐԻԿՍ-ում որոշումներն ընդունվում են միաձայն։
«Ես վստահ եմ, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո մենք ավելի հստակ պատկեր կունենանք»,- նշել է նա։