Միջազգային

Դուրովը զրկվել է ծնողական իրավունքից

Երեխաների և մեծահասակների պաշտպանության դատարանը հետաքննություն է նախաձեռնել Ժնևի խնամակալության մարմինների հայցով, որի արդյունքով որոշում է կայացրել Դուրովին զրկել ծնողական իրավունքներից:

Շվեյցարիայի դատարանը Պավել Դուրովին զրկել է ծնողական իրավունքներից երեք երեխաների մոր՝ Իրինա Բոլգարի դիմումից հետո:

Իրինան պնդում է, որ 2022թ․ վերջին Դուրովն իրեն ստիպել է երեխաների հետ տեղափոխվել ԱՄԷ, ընդ որում, ոչ՝ իր մոտ։ Երբ ինքը հրաժարվել է, Դուրովն արգելափակել է բոլոր այն քարտերի հասանելիությունը, որոնցից օգտվել է կինը, դադարել է վճարել հաշիվները, ինչպես նաև հրաժարվել է ստորագրել երեխաների համար եվրոպական միգրացիոն փաստաթղթերի երկարաձգման և նորերի ձևակերպման համաձայնությունը:

Ավելի վաղ Forbes-ը հայտնել էր, որ Բուլղարիան հայց է ներկայացրել Դուրովի դեմ, քանի որ նա, իբր, բռնություն էր գործադրել իր որդու նկատմամբ: