Միջազգային

«Ուկրաինան պատրաստ է Եվրոպա տեղափոխել ադրբեջանական և ղազախական գազը». Պոդոլյակ

«Գազպրոմի» հետ պայմանագրի ավարտից հետո Ուկրաինան պատրաստ է Եվրոպա տեղափոխել ադրբեջանական, ղազախական և ցանկացած այլ ծագման գազ, բացի ռուսականից»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Եթե Եվրոպայի որևէ երկիր հարկ է համարում ղազախական, ադրբեջանական կամ այլ գազ ստանալ, մենք պատրաստ ենք այն տեղափոխել», - ասել է նա:
Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է տեղափոխել ցանկացած տարանցիկ գազ, որը դուրս կգա միջինասիական երկրներից:

Օգոստոսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի ռուսական գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը, որն ավարտվում է տարեվերջին: