Միջազգային

Բորելը սկսել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի որոշ նախարարների նկատմամբ

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սկսել է անդամ պետություններից պարզել, թե արդյոք նրանք ցանկանում են պատժամիջոցներ կիրառել իսրայելցի որոշ նախարարների նկատմամբ․

«Ես նախաձեռնել եմ ընթացակարգ, որպեսզի հարցնեմ անդամ պետություններին, թե արդյոք նրանք նպատակահարմար են համարում մեր պատժամիջոցների ցուցակում ներառել որոշ իսրայելցի նախարարների, որոնք ատելության անընդունելի կոչեր են տարածում պաղեստինցիների նկատմամբ և առաջարկում են այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքին»,- ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում: