Միջազգային

Թրամփը նորից սկանդալի առաջ է կանգնել, այս անգամ՝ ռոք խմբի հետ կապված

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր նախընտրական արշավում երաժշտական հիթ օգտագործելու հերթական փորձն է կատարել և կրկին հայտնվել սկանդալի մեջ․ հայտնում է CNN-ը։

Այս անգամ ԱՄՆ նախկին նախագահն ընտրել է ամերիկյան հայտնի «Foo Fighters» ռոք խմբի «My Hero» երգը: Խումբը, սակայն, Թրամփին թույլ չի տվել օգտագործել 1997թ․ հիթն իր նախընտրական արշավում։

«Foo Fighters»-ից թույլտվություն չեն խնդրել, իսկ եթե խնդրեին, մենք այն չէին տրամադրի», - ասվում է խմբի ներկայացուցչի հայտարարության մեջ: Այդ պատճառով ռոք խումբը որոշել է յուրովի վրեժխնդիր լինել Թրամփից. երաժիշտները ծրագրում են երգն օգտագործելու համար առաջացած հոնորարներն ուղղել Դոնալդ Թրամփի հակառակորդ Կամալա Հարրիսի նախընտրական արշավին:

Սա առաջին դեպքը չէ, երբ երաժիշտները վիճարկում են իրենց ստեղծագործության օգտագործումը նախագահի հանրապետական թեկնածուի հանրահավաքի ժամանակ: