Հնդկաստանի՝ ավելի քան 90 քաղաքացու խաբեությամբ ուղարկել են Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու, նրանցից առնվազն ութ մարդ զոհվել է, և նրանց մարմինները դեռ չի հաջողվում հայրենիք վերադարձնել․ այս մասին հայտնել է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորին:
Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ հայտնված հնդկաստանցիների մեծամասնությանը հրավիրում են Ռուսաստան՝ աշխատանք տրամադրելու պատրվակով, իսկ հետո առանց թարգմանիչների ստիպում պայմանագրեր կնքել ՊՆ հետ: Ընդ որում, մարդիկ միայն տեղ հասնելուն պես են հասկանում, որ ռազմաճակատ են հասել։