Ռուսական բանակը զարգացնում է հարձակումը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսական ուժերը մի քանի օրվա ընթացքում վերցրել են Նովոգրոդովկան՝ Ուկրաինայի զինված ուժերի կարևոր հենակետը Պոկրովսկից 10 կմ հարավ-արևելք, և այժմ կարող է ավելի խորանալ դեպի շրջկենտրոն: Պոկրովսկում և Միրնոգրադում արդեն քանի օր է՝ բնակչության զանգվածային տարհանում է ընթանում։
Պոկրովսկը և Միրնոգրադը՝ մոտ 100 հազար ընդհանուր բնակչությամբ, Դոնեցկի մարզի վերջին խոշոր քաղաքներն են։ Պոկրովսկը կարևոր լոգիստիկ հանգույց է, որի միջով մայրուղիներ են անցնում դեպի Դոնեցկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ և երկրի խորքերը:
Կուրսկի մարզում օգոստոսյան մարտերի արդյունքում ուկրաինական զորքերն ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսական ուժերը՝ Դոնբասում։ Բայց ամենամեծ բնակավայրը, որը վերցրել են ուկրաինական ուժերը՝ Սուջան, մոտ 5 հազար բնակչությամբ ու գրեթե երեք անգամ փոքր բնակավայր է, քան մարտերի մեկ շաբաթվա ընթացքում կորցրած Նովոգրոդովկան։ Հավանական է, որ մոտ ապագայում կգրավվեն նաևՊոկրովսկը և Միրոգրադը, եթե ուկրաինական հրամանատարությունը չփորձի շտկել իրավիճակը: