Միջազգային

Իսրայելի վարչապետը պահանջել է ուժեղացնել որդու անվտանգությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության ծառայությանը խնդրել է ուժեղացնել որդու՝ Յաիրի անվտանգությունը՝ Իրանի կողմից իբրև թե հնարավոր մահափորձի մտավախության պատճառով, հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ աղբյուրի՝ անվտանգության ուժեղացման խնդրանքն արդեն ներկայացրել է Նեթանյահուի գրասենյակի տնօրեն Յոսի Շելլին։ Յաիր Նեթանյահուն 2015 թվականից ապրում է Մայամիում։ Այժմ նա գտնվում է էլիտար Shin Bet անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։ Նրանց ծառայությունների արժեքը տարեկան կազմում է մոտավորապես 600 000 դոլար: