«Ինչպե՞ս է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում ԼՂ հայ բնակչության վերադարձն իր պատմական հայրենիք՝ Ղարաբաղ»,- հարցադրում է արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով բռնի տեղահանվածների վերադարձի մասին հարցին։
Նա նշել է, որ ինքը տեսել է այդ կապակցությամբ ադրբեջանական կողմի ծրագիրը. «Այդպիսի ծրագիր ադրբեջանական կողմից ներկայացվել է․ ես այն տեսել եմ։ Եթե կա որևէ ծրագիր՝ կազմված ՀՀ վարչապետի կողմից, կնայեմ, կմեկնաբանեմ։ Ինչո՞ւ եք հարցնում այլ պետության ներկայացուցչի, թե ինչպես է տեսնում այդ հարցի լուծումը։ Մենք հենց կողմերին հակում ենք այդ հարցերի լուծմանը»։
Զախարովան նաև նշել է, որ, առանց հրատապ հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրա իրագործումը դժվար է։