Միջազգային

Ֆրանսիական իշխանությունները նաև Դուրովի եղբոր ձերբակալման օրդեր են տվել

Ֆրանսիայի իշխանությունները մարտին ձերբակալման օրդեր տվել են ոչ միայն Պավել Դուրովին, այլև Telegram-ի համահիմնադիր նրա եղբորը՝ Նիկոլային․ այս մասին հաղորդում է POLITICO պարբերականը։

Telegram-ի դեմ ֆրանսիական գաղտնի հետաքննությունն ավելի լայն բնույթ է կրում և սկսվել է մի քանի ամիս առաջ: Գործը կապված է երեխաների նկատմամբ սեռական բռնության հետաքննության հարցում ֆրանսիական ոստիկանության հետ Telegram-ի չհամագործակցելու հետ:

Հիշեցնենք, որ Պավել Դուրովը Ֆրանսիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է շաբաթ երեկոյան՝ Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում․ նա իր անձնական ինքնաթիռով ժամանում էր Ադրբեջանից: