Կազանի օդանավակայանը թռիչքներ չի ընդունում և չի իրականացնում։ Դա կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի հետ։
Ռոսավիացիայից հատնել են, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում. այն Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7 -ից ավիաչվերթներ չի ընդունում և չի իրականացնում։
Կազան ուղևորվող ինքնաթիռներն ուղղվել են Սամարայի պահեստային օդանավակայան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են օդանավակայանում:
«Baza» տելեգրամյան ալիքը գրում է, որ օդանավակայանը կարող էր ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով:
Նիժնեկամսկի օդանավակայանում նույնպես ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել են Ռոսավիացիայից: Այն թռիչքներ չի ընդունում և չի ուղարկում