Միջազգային

Ալիևի նախկին անձնական թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում

Ալիևի նախկին անձնական թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի առողջարանային շրջանի հյուրանոցում․ հաղորդում է Türkiye թերթը:

«Իր հյուրանոցային համարում մահացած են գտել 50-ամյա Մահիր Մամեդովին, որը ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Մամեդովի մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դիահերձումից հետո», - գրում է պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին՝ հինգաստղանի հյուրանոցում ։

«Ադրբեջանի քաղաքացի հիսունամյա Մահիր Մամեդովը Քուշադասի է եկել 3 օր առաջ՝ իր կնոջ՝ Քեմալ Մամեդովայի և որդու հետ հանգստանալու», - գրել Է թերթը:

Պարբերականը գրում է, որ երեքշաբթի նախաճաշից հետո Մամեդովն ու նրա ընտանիքը գնացել են սենյակ՝ հանգստանալու: Որոշ ժամանակ անց նրա կինն ու որդին գնացել են զբոսանքի, իսկ վերադառնալուց հետո Մամեդովին հայտնաբերել են անշարժ պառկած հատակին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական