Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։
Հանդիպման ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում առկա է դրական դինամիկա, համաձայնեցված է նախագծի զգալի մասը։
«ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են 3-րդ երկրները։ Խաղաղության պայմանագրի կնքման հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներն են»,- հայտարարել է Բայրամովը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս «1 ժողովուրդ, 2 պետություն» սկզբունքով և այդպես կլինի միշտ՝ լավ և վատ ժամանակներում։