Միջազգային

Կուրսկի շրջանում միջուկային միջադեպի վտանգ է ստեղծվել. Գրոսսի

Կուրսկի շրջանում միջուկային միջադեպի վտանգ է ստեղծվել. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, որ այսօր այցելել է Կուրսկի ատոմակայան, անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ հարձակման հնարավոր հետևանքներին։

Նրա խոսքով, հարձակումը կապված ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության առումով մտահոգություն է առաջացնում. «Կուրսկի շրջանում միջուկային միջադեպի վտանգ է ստեղծվել»,- ասել է նա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, թե ռուս գործընկերների հետ կվերլուծի՝ ինչպես կանխել այն։

Գրոսսին հաջորդ շաբաթ կմեկնի Կիևում՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական