Միջազգային

Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Բայդենի և Պուտինի հետ

Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Բայդենի և Պուտինի հետ

Ուկրաինա այցից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինիի հետ։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ տարբեր հարցեր, ներառյալ իրավիճակը՝ Ուկրաինայում: Մոդին վերահաստատել է Հնդկաստանի լիակատար աջակցությունը խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը:

Կրեմլից հայտնում են, որ Պուտինը Հնդկաստանի վարչապետի հետ «սկզբունքային գնահատական է տվել Կիևի իշխանությունների և նրանց արևմտյան հովանավորների ապակառուցողական գծին»։ Պուտինը նաև ներկայացրել է հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ ռուսական մոտեցումները։

ԱՄՆ պետքարտուղարությունից էլ հայտնում են, որ Բայդենը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին Լեհաստան և Ուկրաինա «պատմական այցերի, ինչպես նաև խաղաղության ուղերձի և Ուկրաինային մշտական մարդասիրական աջակցության համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական