Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ Բայդենի ճնշման տակ Facebook-ը գրաքննության է ենթարկել բովանդակությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանին ուղղված նամակում, որ կոմիտեն տարածել է սոցցանցի իր էջում, Ցուկենբերգը գրել է, թե 2021 թվականին Բայդենի վարչակազմի պաշտոնյաները «բազմիցս ճնշում են գործադրել» կորպորացիայի վրա՝ «պահանջելով գրաքննության ենթարկել COVID-19-ի հետ կապված որոշակի բովանդակություն»։
Նա նշել է նաև, որ նախորդ նախագահական շրջանում աջակցել է ընտրական ենթակառուցվածքին, սակայն այս շրջանում չի պատրաստվում նման քայլ անել։