Միջազգային

«Աբսուրդ է»․ Telegram-ի թիմի հայտարարությունը

«Աբսուրդ է»․ Telegram-ի թիմի հայտարարությունը

Telegram-ի թիմն առաջին անգամ մեկնաբանել է հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը՝ նշելով, որ Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքները՝ ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը։ 

«Հարթակի ղեկավարումը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է։ Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են չարաշահումների համար։ 

Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի, և նա հաճախ է շրջագայում Եվրոպայում։ Գրեթե 1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում օգտագործում է Telegram-ը որպես հաղորդակցության միջոց ու որպես կենսական տեղեկատվության աղբյուր։

Մենք սպասում ենք այս իրավիճակի շտապ հանգուցալուծմանը։ Telegram-ը բոլորիդ հետ է»,- ասված է հայտարարությունում։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական