Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի արվարձանների Լե Բուրժե օդանավակայանում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել շաբաթ երեկոյան մասնավոր ինքնաթիռից դուրս գալու ժամանակ, ինքնաթիռը ժամանել է Ադրբեջանից։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ ֆրանսիական արդարադատությունը կարծում է, որ մի շարք պատճառներ, այդ թվում՝ Telegram-ի՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, «դուրովին ստիպում են ներգրավվել մի շարք հանցագործությունների մեջ»։