Միջազգային

Ռուս-թուրքական համատեղ պարեկություն Սիրիայում

Ռուս-թուրքական համատեղ պարեկություն Սիրիայում

Ռուս և թուրք զինվորականները համատեղ պարեկություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում. այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Երթուղու երկարությունը կազմել է ավելի քան 30 կմ։ Պարեկությանը մասնակցել է Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ ավելի քան 40 զինծառայող։

Ռուսական կողմից շարասյան կազմում ներգրավված են «Тигр», «Тайфун» և «ВПК-Урал» զրահամեքենաները, թուրքական կողմից՝ «Kirpi»: Օդից համատեղ պարեկությանը մասնակցել են Ка-52 և Ми-8 ուղղաթիռները։

Պարեկության հիմնական նպատակներն էին՝ տարածաշրջանում իրավիճակի վերահսկումը և զինված հակամարտության վերսկսումը թույլ չտալը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական