Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ավարտվել է Վոլգոգրադի թ․19 ուղղիչ գաղութում հատուկջոկատայինների օպերացիան։
Հիշեցնենք՝ կարգապահական հանձնաժողովի նիստում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Բանտարկյալները սպանել էին աշխատակիցներից մեկին, իսկ 4-ը, այդ թվում՝ կալանավայրի պետ Անդրեյ Դեվյատովը, չնայած ստացած ծանր մարմնական վնասվածքներին, կարողացել էին փախչել. նրանք այժմ վերակենդանացման բաժանմունքում են՝ ծանր վիճակում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկջոկատայինների գրոհը տևել է կես ժամ՝ տեղական ժամանակով 16.00-16.30-ը։ Նշվում է, որ գրոհի ժամանակ 23-ամյա տաջիկստանցի բանտարկյալ Նավրուզին փորձել է իրեն պայթեցնել մահապարտի ժիլետի օգնությամբ: Սակայն համակարգը չի աշխատել, և հատուկջոկատայինները հասցրել են նրան վերացնել։
Ըստ լրատվամիջոցների՝ պատանդառուները եղել են չորս հոգի․ 2-ն՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Տաջիկստանի քաղաքացիներ։
Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ չորս բանտարկյալները վնասազերծվել են։