Միջազգային

Արտակարգ դեպք Վոլգոգրադի ուղղիչ գաղութում. բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին

Արտակարգ դեպք Վոլգոգրադի ուղղիչ գաղութում. բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին

Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում մի քանի բանտարկյալ հարձակվել ու պատանդ է վերցրել աշխատակիցներին։ Դեպքը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստում։

Կալանավայրի աշխատկիցներից մեկը զոհվել է, կան վիրավորներ։ Ռուսական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ կալանավայրի ղեկավար Անդրեյ Դեվյատովը, որին աշխատակից հետ հաջողվել է փախչել, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատներ։ Փորձ է արվում պատանդներին ազատ արձակել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այդ կալանավայրում պահվում է մոտ 1230 բանտարկյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական