Ավարտվել է Դեմոկրատական կուսակցության 4-օրյա համագումարը։ Փոխնախագահ Քամալա Հարրիսը պաշտոնապես առաջադրվել է նախագահի պաշտոնում․
«Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց խոստանում եմ նախագահ լինել բոլոր ամերիկացիների համար։ Դուք միշտ կարող եք վստահ լինել, որ ես երկիրը վեր եմ դասում կուսակցությունից և իմ անձից»,- հայտարարել է Հարիսը։
Հարրիսը ելույթից հետո համբուրել է իր ամուսնուն՝ Դագ Էմհոֆին. հինգշաբթի օրը նրանց ամուսնության 10-ամյակն է եղել։
Radar Armenia-ն ներկայացնում է Դեմոկրատական կուսակցության համագումարից ֆոտոշարք։