Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու միջև։ Բայդենը հայտարարել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որում կներառվեն՝
- ՀՕՊ հրթիռներ՝ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
- Սարքավորում՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։
- Հակատանկային հրթիռներ՝ մարտադաշտում ռուսական մարտավարության փոփոխումից պաշտպանվելու համար։
- Ռազմամթերք՝ առաջնագծի զինվորների համար և շարժական հրթիռային համակարգեր, որոնք կպաշտպանեն նրանց։