Միջազգային

Կուրսկում 3000 ռուս զինվորական կարող է մնալ շրջափակման մեջ

Կուրսկում 3000 ռուս զինվորական կարող է մնալ շրջափակման մեջ

Ուկրաինական զորքերը մոտ են Կուրսկի շրջանի Սեյմ գետի շրջակայքի ռուսական ստորաբաժանումների շրջափակմանը։

Մինչև 3000 ռուս զինվորական կարող է գերի ընկնել. գրում է Bild-ը։ Պարբերականը հիշեցնում է, որ օգոստոսի 16-ից ուկրաինական զորքերը Գլուշկովսկի շրջանի հյուսիսում սկսել են պայթեցնել Սեյմով անցնող կամուրջները։ Դա կարող է մեկուսացնել ՌԴ ԶՈւ խմբավորումը, քանի որ շրջանը արևմուտքից և հարավից շրջապատված է Ուկրաինայի տարածքով։

«Ռուսաստանն, ի պատասխան, կազմակերպում է պոնտոնային անցումներն ու օդային կամուրջը, ինչպես նաև պաշտպանում է արևելքում մնացած անցուղին։ Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Սնագոստ և Ապանասովկա գյուղերը։ Մինչև Սեյմ գետն ու շրջափակումը նրանց մնացել է 5 կմ», - գրում է թերթը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական