Միջազգային

«Հայաստանի կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան». ՌԴ ԱԳՆ

«Հայաստանի կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան». ՌԴ ԱԳՆ

«ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունները մնում են անփոփոխ․ հանրապետության կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան»․ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության պետ Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու գիծը։ Այս դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում ազգային անվտանգությունը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես հանրապետության կայունության երաշխավոր, այլընտրանք չկա։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ», - ասել է Աղասանդյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական