Միջազգային

«Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ետխորհրդային երկրների հարաբերությունների և Ռուսաստանի դերի մասին։ Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանին․

«Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանի քաղաքականությունը։ Ես չեմ էլ ուզում խոսել դրա մասին։ Դա ի՞նչ քաղաքականություն է: Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք․ ոչ ոքի: Թող զարգացնեն իրենց տնտեսությունն ու կողմնորոշվեն իրենց ունեցածով։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն: Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին», - ասել է Բելառուսի նախագահը։