Միջազգային

«ՌԴ-ն ուրախ կլինի ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար». Պուտին

«ՌԴ-ն ուրախ կլինի ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար». Պուտին

«ՌԴ-ն ուրախ կլինի ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար». այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն ևս բախվում է ճգնաժամերի, առաջին հերթին՝ ուկրաինական ուղղությամբ, սակայն «Հարավային Կովկասում ՌԴ պատմական ներգրավվածությունը թելադրում է այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտություն այնքանով, որքանով կարևոր է կողմերի համար․ «Եթե մենք կարող ենք որևէ բան անել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ու գործը հասցնել սահմանագծմանը, սահմանազատմանն ու ապաշրջափակմանը, ուրախ կլինենք»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա նշել է. «Ես գիտեմ, որ Ադրբեջանը կողմնորոշված է Հայաստանի հետ բոլոր հարցերի լիարժեք լուծմանը»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ մտադիր է Բաքվում կայացած հանդիպման արդյունքները ներկայացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը երկօրյա պետական այցով գտնվում է Բաքվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական