Միջազգային

«Հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է Սյունիքով անցնող կոմունիկացիաներին և եռակողմ պայմանավորվածություններին․

«Համոզված ենք, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորվի:

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Սյունիքով անցնող հաղորդակցություններին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։

Համոզված եմ, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքերը լիովին պահպանում են իրենց արդիականությունը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։