Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ողջ Հարավային Կովկասի կայունությունը մեծապես կախված է Ադրբեջանի ու Ռուսաստանի սերտ համագործակցությունից։ Ալիևը հայտարարել է, որ 2023թ. սեպտեմբերից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում։
Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ալիևն անդրադարձել է Հյուսիս-հարավ ծրագրի իրագործմանը՝ շեշտելով, որ միջպետական հարաբերություններում ու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների հարցում այն մեծ նշանակություն ունի։