ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Tesla-ի գործադիր տնօրեն ու X-ի սեփականատեր Իլոն Մասկը երկուշաբթի X-ում ընկերական զրույց են անցկացրել։ Այն սկսել է ուշացումով և տեխնիկական դժվարություններից հետո։
Թրամփը, որը բազմիցս ընդգծել է իր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, ասել է, որ եթե նա վերադառնա Սպիտակ տուն, ԱՄՆ-ում կստեղծի իր «Երկաթե գմբեթը»՝ արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ։ Մասկի հետ զրույցում նա նաև ընդգծել է, որ Պուտինը, Սին և Հյուսիսային Կորեայի կառավարիչ Կիմ Չեմ Ընը «իրենց լավագույն մարզավիճակում են: Նրանք ուժեղ են, խելացի, պաշտպանում են, սիրում իրենց երկիրը յուրատեսակ սիրով»․ «Հուսով եմ, որ մենք նորից լավ հարաբերություններ կունենանք նրանց հետ: Գիտեք, նրանց հետ լավ հարաբերություններ հաստատելը լավ բան է, ոչ թե վատ»,- ասել է Թրամփը: Մեկնաբանելով ուկրաինական պատերազմը՝ Թրամփը նշել է, որ «ոչ ոք իրենից ավելի անհանգստացած չէ դրա համար»։ Խոսելով Կիևին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության մասին՝ Թրամփը չի սպառնացել նվազեցնել Վաշինգտոնի այդ աջակցությունը, սակայն ակնարկել է, որ ճիշտ կհամարի ԵՄ-ի աջակցության ավելացումը։