ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Tesla-ի գործադիր տնօրեն ու X-ի սեփականատեր Իլոն Մասկը երկուշաբթի X-ում ընկերական զրույց են անցկացրել։ Այն սկսել է ուշացումով և տեխնիկական դժվարություններից հետո։ Նա միջուկային զենք ունեցող պետությունները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան որակել է որպես ժամանակակից «չարիքի առանցք», բայց ասել, որ նրանց առաջնորդների հետ ցանկալի են ավելի լավ հարաբերություններ, քանի որ աշխարհի ամենամեծ սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ միջուկային պատերազմը․ «Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն ընդհանուր շահերի շուրջ», - նշել է Թրամփը։
Թրամփը պնդել է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխարհը մոտեցրել է երրորդ համաշխարհային պատերազմին՝ սխալ ազդանշան ուղարկելով Պուտինին։ Նա կրկին մեղադրել է ներկայիս վարչակազմին ներգաղթի, Ուկրաինայի պատերազմի բռնկման և Իսրայել-Պաղեստին իրավիճակի համար: