Միջազգային

Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նոր նախարարների առաջադրումից հետո

Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նոր նախարարների առաջադրումից հետո

Իրանի նախկին ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, որը վերջերս էր նշանակվել ռազմավարական հարցերով փոխնախագահ, կիրակի օրը հրաժարական է տվել՝ նոր նախարարների թեկնածությունները խորհրդարանի հաստատմանը ներկայացնելուց մի քանի ժամ անց: Զարիֆը հայտարարել է, որ վերջերս ընտրված նախագահ Մասուդ Փեզեշկյանի կառավարությունում առաջադրված թեկնածուները ներկայացվել են վստահության քվեի, և որ նա այժմ կվերադառնա համալսարանի իր պարտականություններին:

Օգոստոսի 1-ին Զարիֆը անսպասելիորեն նշանակվել էր ռազմավարական հարցերով փոխնախագահ, պաշտոն, որը չի պահանջում խորհրդարանի հաստատումը: Նա նաև նշանակվել է խորհրդի ղեկավար, որը պատասխանատու է տարբեր նախարարությունների և կառավարական գերատեսչությունների թեկնածուների ցուցակների կազմման ու առաջադրման համար:

Զարիֆն իր հայտարարության մեջ բացահայտել է, որ խորհրդարան ներկայացված 19 նախարարներից միայն երեքն էին առաջին ընտրության ցուցակից, մինչդեռ վեցը երկրորդ կամ երրորդ շարքից են, իսկ մեկը՝ հինգերորդ ընտրության, որը առաջարկել էր իր ղեկավարած խորհուրդը։ Դատելով նրա հայտարարություններից՝ նախարարների ընտրության վերաբերյալ վերջնական որոշումները չեն համապատասխանում խորհրդի առաջարկություններին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական