Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները համապատասխանաբար արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։
Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը։