Բելառուսի քաղաքացիները պետք է ընտելանան այն մտքին, որ այլ նախագահ են ունենալու։ Այդ մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մոգիլյովի շրջանի Շկլովսկի շրջանի Գորոդիշչե գյուղատնտեսական քաղաքի բնակիչների հետ զրույցի ժամանակ՝ ի պատասխան 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու բնակիչներից մեկի խնդրանքին։
«Ես արդեն սկսում եմ բոլորիդ հրապարակայնորեն ասել. դուք պետք է վարժվեք, որ նախագահը ուրիշ է լինելու: Կյանքում ամեն ինչ կարող է պատահել, պետք է ընտելանալ, որ ես հավերժ չեմ, ինչպես բոլորդ»,-Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում SB Belarus Segodnya-ն։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ պաշտոնը թողնելիս պետք է իր իրավահաջորդի համար թողնի խաղաղ ու հանգիստ երկիր։