ԿԺԴՀ-ն կրկին աղբով օդապարիկներ է արձակել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։
«Հավանականություն կա, որ քամու ուղղության փոփոխության դեպքում օդապարիկները շարժվեն դեպի Գյոնգի նահանգի հյուսիսային շրջաններ»,-հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեն։
Գյոնգին սահմանակից է ԿԺԴՀ-ին և Սեուլին։ Հարավային Կորեայի զինվորականները քաղաքացիներին խորհուրդ են տվել չմոտենալ ընկած առարկաներին և այդ մասին հայտնել իշխանություններին։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան օդապարիկներ է արձակել դեպի Հարավային Կորեա հուլիսի 24-ին։