Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը կներառի Stinger հրթիռներ, հրետանի, բազմաֆունկցիոնալ ռադարներ, շտապօգնության մեքենաներ, փոքր զինամթերք, Javelin համակարգեր և TOW հրթիռներ, հայտնել է Պենտագոնը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սպիտակ տան կողմից հայտարարվել է 125 միլիոն դոլարի օգնություն։ Բացի այդ, Կիևը կստանա սարքավորումներ և զինամթերք պայթյուններ իրականացնելու համար։