Սուխումին հայտարարել է Օչամչիրայում ռուսական ռազմածովային բազա կառուցելու ծրագրերից հրաժարվելու մասին։ Աբխազիայի չճանաչված հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբայի խոսքով՝ այնտեղ արդեն տեղակայված են ռուսական սահմանային նավակներ։
«Օչամչիրայում ռուսական ռազմածովային բազա չի նախատեսվում. սահմանային կետ կա, որտեղ տեղակայված են սահմանապահ նավակներ», - ասել է Շամբան։ 2009թ․-ից Օչամչիրայի նավահանգիստը գտնվում է Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ՝ այն բանից հետո, երբ Կրեմլը սահմանների պաշտպանության վերաբերյալ համագործակցության համաձայնագրեր ստորագրեց օկուպացված շրջանների փաստացի ղեկավարության հետ։ Այդ ժամանակվանից Օչամչիրայում գործում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության պարեկային նավերի բրիգադը։
2023 թվականի աշնանը Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան հայտարարեց Կրեմլի հետ Օչամչիրայում մշտական ռազմածովային բազայի մասին համաձայնագրի ստորագրման մասին։ 2024 թվականի հունվարին Շամբան, երբ զբաղեցնում էր Աբխազիայի ԱԽ քարտուղարի պաշտոնը, հայտարարեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Օչամչիրայի ծոցում բացել ռուսական նավատորմի մշտական բազա։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո նավահանգստում իրականացվել են հողահանման և շինարարական աշխատանքներ։