Միջազգային

«Ուկրաինան չի զգուշացրել Կուրսկում գործողությունների մասին, բայց իրենք են որոշում կայացնողը». Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից նախազգուշացումներ չի ստացել Ռուսաստանի Կուրսկի մարզում որևէ գործողության մասին։ Միլլերը հաստատել է, որ ԱՄՆ-ն չի նախազգուշացվել ռուսական տարածքների վրա հնարավոր գործողությունների մասին։

«Սա պատերազմ է, որը նրանք մղում են, մենք նրանց գործիքներ ենք տրամադրում, խորհուրդ ենք տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ամենօրյա մարտավարության, ամենօրյա գործողությունների մասին, մենք երբեմն շփվում ենք նրանց հետ, երբեմն ոչ։ Եվ տեղին է, որ իրենք որոշումներ կայացնեն»,- նշել է նա։