Միջազգային

«ԱՊՀ երկրները փորձում են պառակտել․ հիբրիդային պատերազմ է». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների դեմ տարվում է մշտական ​​հիբրիդային պատերազմ․

«Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են մեր երկրները փորձում կռվեցնել և պառակտել ներսից, մենք գտնվում ենք անօրինական միակողմանի տնտեսական պատժամիջոցների տակ, իսկ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում արդեն փորձ է արվել առնվազն մեկ գունավոր հեղափոխություն անել, որն իր էությամբ պետական ​​հեղաշրջման փորձ է»,- ասել է նա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների հետ հանդիպմանը։