Միջազգային

C-400-ը կարող է ինտեգրվել թուրքական «Երկաթե գմբեթին»

Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը ինտեգրել ստեղծվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին։ Այդ մասին հայտնել է կառավարամետ «Hürriyet» թերթը։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստից հետո, որը տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ, հայտնի է դարձել, որ արհեստական ​​ինտելեկտի օգտագործմամբ բազմաստիճան Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգ է ստեղծվում Թուրքիայում։