Միջազգային

«Ռուսաստանը պատերազմ բերեց և պետք է զգա, թե ինչ է արել»․ Զելենսկի

Այսօրվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին արդեն երեք անգամ զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ուղիղ եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Այսօր արդեն երեք զեկույց կար Գերագույն գլխավոր հրամանատար Սիրսկու կողմից. զեկույցներն արդյունավետ են։ Դրանք հենց այն են, որոնց կարիքը հիմա մեր պետությունն ունի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինացիները գիտեն, թե ինչպես հասնել իրենց նպատակներին, հատկապես երբ խոսքը գնում է պատերազմի մասին։

«Ռուսաստանը պատերազմ բերեց մեր հողում և պետք է զգա, թե ինչ է արել։ Մենք ձգտում ենք հնարավորինս արագ հասնել մեր նպատակներին՝ արդար աշխարհում: Եվ դա տեղի կունենա»,- ընդգծել է Զելենսկին։