Միջազգային

Պուտինը պարգևատրել է Իշխան Զաքարյանին

Պուտինը պարգևատրել է Իշխան Զաքարյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով․ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման հարթակում։

«Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի քաղաքացի Իշխան Սերժիկովիչ Զաքարյանին պարգևատրել «Բարեկամության» շքանշանով»,- ասված է Պուտինի հրամանագրում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական