Ուկրաինան վերահսկում է ՌԴ տարածքից մոտ 5 մղոն (8 կմ) հեռավորության վրա գտնվող Սուջայի գազի չափման կայանը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականին՝ անանունության սկզբունքով։
Հրատարակության զրուցակիցը հավելել է, որ Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների համար Վաշինգտոնը չի քննադատել Ուկրաինային։
«Չնայած ռուսական կողմի բոլոր հայտարարություններին, Ուկրաինայի կողմից տարածքների գրավվման մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Սա կարող է լինել ամենախոշոր ցամաքային գործողությունը Ռուսաստանի տարածքում»,- գրում է լրատվամիջոցը։
The Washington Post-ը հայտնում է նաև, որ Ուկրաինան վերջերս ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել սահմանի որոշ կետերում հարձակումներ իրականացնել ռուսական զորքերի վրա։
«Ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ Վաշինգտոնը փորձում է կապ հաստատել ուկրաինացի զինվորականների հետ՝ ավելին իմանալու գործողության և դրա նպատակների մասին»,- գրում է ԶԼՄ-ն:
Հավելենք, որ Սուջայի գազի չափման կայանից գազ է մատակարարվում Հունգարիա և Սլովենիա։