Միջազգային

Իրանը կարող է մտափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակում իրականացնել

Ըստ Politico-ի՝ Իրանի իշխանությունները կարող են մտքափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակման հարցում։ Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին օրերին Բայդենի վարչակազմն աշխատել է դիվանագիտական ​​ուղիներով՝ ներգրավելով իր մերձավորարևելյան դաշնակիցներին ու համոզելով Թեհրանին՝ վերանայել Իսրայելի վրա ռազմական հարձակման իր որոշումը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ իրենք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման: Politico-ն նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ակնկալում են իրանական որոշակի պատասխան Հանիայի սպանությանը, սակայն Թեհրանը, կարծես, մտափոխվել է, և ԱՄՆ-ն մոտ ապագայում մեծ հարձակում Իսրայելի վրա չի ակնկալում: