Սոցիալական մեդիան մեծ դեր է խաղացել Միացյալ Թագավորության քաղաքներում ու բնակավայրերում հակամիգրացիոն անկարգությունների խթանման գործում: Tesla-ի գործադիր տնօրենը և X-ի սեփականատեր Էլոն Մասկը գրել էր, որ «քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»՝ ի պատասխան գրառման, որտեղ բռնի ցույցերը մեղադրում են «զանգվածային միգրացիան և բաց սահմանները»:
Վերջին օրերին անկարգությունների արդյունքում վնասվել են հասարակական շենքեր, այրել մեքենաներ, հարձակումներ են եղել ոստիկանության աշխատակիցների վրա: Նրանք նաև հրկիզել են երկու Holiday Inn հյուրանոց հյուսիսային և կենտրոնական Անգլիայում, որոնցում ենթադրվում է, որ ապաստան հայցողներ են բնակվում: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։