Միջազգային

Եգիպտոսը չի աջակցի Իսրայելին Իրանի հարձակումը հետ մղելու հարցում

Եգիպտոսը տեղեկացրել է իսրայելական պատվիրակությանը, որ չի դառնա տարածաշրջանային ռազմական կոալիցիայի մաս՝ Իսրայելի դեմ Իրանի հնարավոր պատասխան հարձակումը ետ մղելու համար։ Այդ մասին հայտնել է Քաթարի «Araby al-Jadeed» լրատվականը։

Ապրիլին Իրանի հրթիռային զանգվածային հարձակումը խափանվեց կոալիցիայի կողմից, որը ներառում էր Իսրայելը, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Քաթարը, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը: Իր չեզոքությունը պահպանելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, որը առաջացել էր ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, Եգիպտոսը նաև ծանուցել է Թեհրանին, որ փակելու է իր օդային տարածքը տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած ռազմական գործողության համար։